top of page

BATTLE OF EVERMORE

2023-IndstRock_Yellow brick wall_edited.jpg

"The Battle of Evermore" խումբը 2018թ․ սկսած գոյություն է ունեցել որպես Ռոքեստր նախագծային ուսումնառության ակումբ: Տարեց տարի փոփոխվող կազմի շնորհիվ միշտ թարմ ու հետաքրքիր գաղափարներ են գեներացվում, որոնցից մեկն ընտրվում է որպես այդ տարվա հետազոտության,

ստեղծագործության ու երաժշտաուսումնական համերգի առարկա։ Յուրաքանչյուր անդամ իր ներդրումն է ունենում ողջ գործընթացի մեջ՝ սկսած այդ տարվա երգացանկի ընտրությունից մինչև համերգի վայրը գտնելը։ Իր գործունեության ընթացքում, մեր խումբը հասցրել է իրականացնել վեց նախագիծ։

2022-2023թթ․ կազմը

ՏԱՐՎԱ ՆԱԽԱԳԻԾԸ՝ "Listen, Learn, Read On"

«Ռոքեստր» նախագծային ուսումնառության ակումբը վերսկսել է իր աշխատանքները 2023-2024թթ ուսումնական տարում` կրկին նոր նախագիծ ներկայացնելով։ Տարիների աշխատանքի ընթացքում նկատելով, որ զանազան ռոք խմբերի ստեղծագործությունները հաճախ հիմնված են լինում բազում գրական ստեղծագործությունների վրա` ակումբը որոշեց այս տարվա նախագիծը նվիրել ռոք երաժշտության և գրականության միջառարկայական միաձուլմանը։ Հետազոտությունների փուլի ընթացքում անդամներն ունեցան բազմաթիվ բացահայտումներ և հասցրեցին ստեղծել երաժշտական և գրական ստեղծագործությունների ցանկ։ Այժմ անդամները զբաղվում են հոդվածագրությամբ և դրանց հրապարակման աշխատանքներով։ 

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆ

aybprologo-removebg-preview.png

Նախագծային ուսումնառությունը (project-based learning, ՆՈՒ) «Այբ» դպրոցի կրթական փիլիսոփայության հիմնական մասերից է։ Հիմնվելով «սովորել անելով» սկզբունքի վրա՝ աշակերտները միանում են տվյալ ուսումնական տարում գործող ՆՈՒ խմբերից մեկին և իրականացնում են երկարաժամկետ նախագիծ, որն ուղղված է անմիջական կամ համընդհանուր համայնքում առկա խնդիրների լուծմանը։ Այս նախագծերի շնորհիվ զարգանում են աշակերտների ոչ միայն մասնագիտական, այլ նաև անձնական հմտությունները, և նրանք հնարավորություն են ձեռք բերում ապագա մասնագիտության կողմնորոշման հարցում ավելի ինքնավստահ լինելու։

bottom of page