BATTLE OF EVERMORE

«Ռոքեստր» ակումբի Battle of Evermore ռոք խումբը կրթական-երաժշտական նախաձեռնություն է, որն օգնում է հասկանալու երաժշտության բազմազան ոլորտները, տեղեկացված լինելու ժամանակակից երաժշտական միտումներից և ճանապարհորդելու երաժշտական գունագեղ աշխարհով: Խումբը հիմնադրվել է 2013 թվականին և կենտրոնացած է ռոքի միջոցով երաժշտական գրագիտության խթանման վրա:
2022-2023թթ․ կազմը
Battle of Evermore-ի ոճը ներկայացնում է ռոք երաժշտության տարբեր ուղղությունների համադրություն, որտեղ ռոքի տարբեր տարրերը միահյուսվում են՝ ստեղծելով յուրօրինակ հնչողություն: Խմբի նպատակն է ռոք երաժշտության միջոցով բարդ երաժշտական հասկացությունները հասանելի դարձնել լայն հանրությանը:
ՏԱՐՎԱ ՆԱԽԱԳԻԾԸ՝ "ArtRock"
«Ռոքեստր» նախագծային ուսումնառության ակումբը վերսկսել է իր աշխատանքները 2024-2025թթ ուսումնական տարում` կրկին նոր նախագիծ ներկայացնելով։ Այս տարվա նախագծի նպատակն է բացահայտել և ներկայացնել ռոք երաժշտության և վիզուալ արվեստի սինթեզը, արտաքին տեսքի և ներքին բովանդակության կապերը, ալբոմների շապիկների պատմությունն ու զարգացումը: Այժմ անդամները զբաղվում են հոդվածագրությամբ և դրանց հրապարակման աշխատանքներով։ Արդեն հրապարակված հոդվածները կարող եք ընթերցել կայքում։
ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆ
Նախագծային ուսումնառությունը (project-based learning, ՆՈՒ) «Այբ» դպրոցի կրթական փիլիսոփայության հիմնական մասերից է։ Հիմնվելով «սովորել անելով» սկզբունքի վրա՝ աշակերտները միանում են տվյալ ուսումնական տարում գործող ՆՈՒ խմբերից մեկին և իրականացնում են երկարաժամկետ նախագիծ, որն ուղղված է անմիջական կամ համընդհանուր համայնքում առկա խնդիրների լուծմանը։ Այս նախագծերի շնորհիվ զարգանում են աշակերտների ոչ միայն մասնագիտական, այլ նաև անձնական հմտությունները, և նրանք հնարավորություն են ձեռք բերում ապագա մասնագիտության կողմնորոշման հարցում ավելի ինքնավստահ լինելու։